Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Սերմացու գողացող մկների և թուխս գողացող աղվեսների ժամանակը

Սերմացու գողացող մկների և թուխս գողացող աղվեսների ժամանակը
27.01.2021 | 17:36

«Mediaport» տելեգրամյան ալիքը գրում է, որ պատերազմի թեժ օրերին «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորների այցը Արցախ ձևակերպվել է որպես գործուղում և եղել է պետբյուջեի հաշվին։ «Բյուջեից նրանց հատկացվել է ճանապարհածախս, հյուրանոցի համար գիշերավարձ, գրպանի ծախսի գումար (օրապահիկ), ինչպես նաեւ առանձին գումար «ներկայացուցչական ծախսերի համար»։


Ողջ հայ ժողովուրդը՝ Հայաստանում և սփյուռքում, մեկ մարդու նման գումարներ էին հանգանակում բանակի կարիքների, զինվորներին աջակցելու համար, սակայն բարձր աշխատավարձով ոչինչ չանող իշխանական պատգամավորներն անգամ Արցախ անիմաստ մեկնելու համար բյուջեից են գումարներ կորզել։ Տպավորություն է, որ սովածների ու աչքածակների մի խմբակ գտել է գումարի կարաս(որն հազիվ է պետության պարտավորությունները կատարում) ու որքան կարողանում է, քերում է, անգամ այն ժամանակ, երբ հայրենիքը կյանքի ու մահու կռիվ է տալիս և կենսական նշանակություն ունի յուրաքանչյուր լուման։ Բայց արիուտես, որ Արցախ գնալու և մի քանի օր դեռ չռմբակոծված հյուրանոցներում ճեմելու համար պատգամավորներն անգամ օրապահիկի ու գիշերակացի գումարն իրենց գրպանից ափսոսել են ծախսել։

Բարոյական ինչ նկարագիր պիտի ունենաս, որ պատերազմի օրերին «սերմացու գողացող մկան պես, թուխս գողացող աղվեսի նման» բյուջեից գումարներ դուրս գրես ու ծախսես, երբ ողջ երկիրդ, հացի գումար հազիվ ունեցող քաղաքացիդ գումար է նվիրաբերում բանակին։ Ու այսպիսի իշխանությունը դեռ ժամանակին իրեն իրավունք էր վերապահում «գեղարվեստական ֆիլմ» նկարահանել «տուշոնկայի» գործի մասին։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 87347

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ